Լուիս Էնրիկեն պետք է հասկանա,թե ով է Մեսսին. Մենոտի
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեզար Մենոտին «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին կոչ է արել հարգալից վերաբերմունք դրսևորել թիմի առաջատար Լիոնել Մեսսի նկատմամբ:
Հիշեցնենք, որ վերջերս իսպանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ իսպանացի մասնագետի և արգենտինացի հարձակվողի մեջ լարված հարաբերություններ են տիրում:
«Լուիս Էնրիկեն պետք է հասկանա, թե ով է Մեսսին: Կարգապահությամբ կարող է զբաղվել յուրաքանչյուրը և դրա համար պետք չէ մարզիչ լինել: Մարզիչը պետք է իր սաներին բացատրի իրենս սխալները, ցուցադրի իրենց արժանիքները և հնարավորությունները: Պետք է սովորեցնի խաղը, այլ ոչ թե կարգապահությունը», Մենոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն: