Նիգերի իշխանությունները հայտարարել են «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման 260 զինյալ ոչնչացնելու մասին, գրում է Reuters-ը:
Իշխանությունների խոսքով` իրավիճակը երկրի բնակայինների վերահսկողության ներքո է եւ ահաբեկվելու կարիք չկա: Վերջին շաբաթում իսլամիստական խմբավորման զինյալները մի քանի հարձակում էին գործել Նիգերի բնակելի թաղամասերի վրա:
«Բոկո Հարամ»-ը գործում է հիմնականում Նիգերիայում` ահաբեկչություններ կազմակերպելով, սակայն վերջին շրջանում զինյալներն ակտիվացել են նաեւ Նիգերում եւ Կամերունում: