Օբաման և Օլանդը համակարծիք են Մոսկվայի դեմ պատժամիջոցների հարցում
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կիսում են միևնույն կարծիքը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում: Երկու գերտերությունների նախագահները համոզված են, որ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները պետք է պահպանել:
Սպիտակ Տունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Նախագահները քննարկել են Ուկրաինայի արևելքի իրավիճակը և ընդգծել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտությունը՝ կապված Մինսկում ձեռք բերված համաձայնությունները չկատարելու հետ: Նախագահները համակարծիք են նաև նրանում, որ հարկավոր է հավելյալ ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը»: