Իրանը և Ռուսաստանը համակարծիք են պատժամիջոցների հարցում. Ս. Նարիշկին
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսակ Սերգեյ Նարիշկինը Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները համակարծիք են Իրանի հետ և գտնում են, որ Արևմուտքն իրավունք չունի միջամտելու այլ պետությունների ներքին գործերին, հաղորդում է Ria Novovsti-ն:
«Մենք դեմ ենք հանդես գալիս Արևմուտքի միջամտությանը»,-ասել է Նարիշկինը և հավելել, որ արևմտյան մի քանի պետություններն են աշխարհի մի քանի կետերում առաջացած տարբեր ճգնաժամների պատճառը:
Բացի այդ, երկու երկրները համակարծիք են այն հարցում, որ պատժամիջոցները ոչ այլ ինչ են, քան տնտեսական և քաղաքական չթաքնված գործիք, որը միջազգային ոչ մի նորմի հետ ընդհանուր ոչինչ չունի: