«Բորուսիա»-ում Մխիթարյանի շրջանն ավարտված է. Լուչեսկու
                        Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչեա Լուչեսկուն կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ ճնշման տակ է: Ռումինացի մարզիչը կարծում է, որ իր նախկին սանը համապատասխանում է «Յուվենտուս»-ի խաղաոճին, որը ցանկանում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին:
«Ես չեմ զարմանա, եթե Հենրիխին տեսնեմ «Յուվենտուս»-ի կազմում: Կարծում եմ «Բորուսիա»-ում նրա շրջանը ավարտված է:  Նա մեծ ճնշման տակ է հայտնվել Դորտմունդում: 
Մխիթարյանը համապատասխանում է թուրինյան ակումբի  խաղաոճին: Հենրիխի իդեալական խաղացող է, ով կարողանում է պահեր ստեղծել և հիանալի է խաղում ետին գծում:  Նրան անհրաժեշտ է գտնել իր թիմը»,- ասել է Լուչեսկուն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

