Սևանա լճում ջրիմուռների աճման շրջանն ավարտված է, լճի թափանցիկությունը կտրուկ աճել է. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Ըստ նախարարության ֆեյսբուքյան էջի գրառման՝ ներկայում լճի [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/15/1130020/]թափանցիկությունը[/url] կտրուկ աճել է:
«Հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թթ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- տեղեկցնում են նախարարությունից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի