Համերգ՝ նվիրված Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակին
Հայ մշակութային հանրությունը ողջ հայության հետ խնկարկում է Գյումրիի անմեղ զոհերի հիշատակը: Հունվարի 21-ին, ժամը 19:00-ին, Օպերային թատրոնում կկայանա հիշատակի համերգ:
Համերգին կմասնակցեն Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և մենակատարները: Մուտքն ազատ է: