Հայտնաբերվել են արկղեր՝ պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներով
Հունվարի 20-ին, ժամը 15.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի սենյակներից մեկում, հայտնաբերվել են արկղեր՝ պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽ-ն և փրկարարական ջոկատը սակրավորներով:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: