IFFHS-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանի առաջնությունը 97-րդ տեղում է
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 2014 թվականի ազգային առաջնությունների վարկանիշային աղյուսակը: 2013 թվականի համեմատ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը նահանջել է 10 հորիզոնականով և այժմ գտնվում է 97-րդ տեղում:
Աշխարհի 5 ուժեղագույն առաջնությունների շարքում ընդգրկվել են Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի , Արգենտինայի և Գերմանիայի առաջնությունները:
Վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ [url=http://www.iffhs.de/en/]այստեղ[/url]: