211652_close_icon
views-count32289 դիտում article-date 13:15 20-01-2015

Խոշոր չափի գողություն՝ Գեղարքունիքի մարզում. տուժածները հույս չունեն, որ Գավառի ոստիկանները կհայտնաբերեն գողերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը գողություն է կատարվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողությունը կատարվել է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Պետրովի փողոցի թիվ 21 տանը: Անհայտ հանցագործը կամ հանցագործները, 2-րդ հարկի պատուհանները բացելով, ներս են մտել տուն, տակնուվրա արել սենյակները և այնտեղից հափշտակել գազի կաթսան, թանկարժեք գործիքներ, ավտոլվացման համակարգ, առաստաղից կախված թանկարժեք ջահը, էլեկտրատեխնիկա և տարբեր տեսակի խմիչքներ: Գ. Շամշյանի հետ Skype-ով զրույցում տուժածը՝ 39-ամյա Սամվել Ավագյանը, հայտնեց, որ վնասը կազմում է մոտ 2 մլն դրամ: Գողերն անգամ փորձել են գողանալ լվացքի մեքենան, սակայն անհայտ պայմաններից՝ դա նրանց չի հաջողվել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան բնակիչները գտնվում են ՌԴ Տոլյատի քաղաքում, իսկ տանը ոչ ոք չէր բնակվում և գողության մասին Տոլյատիում նրանք իմացել են հարազատներից: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, սակայն տանտերերը հույս չունեն, որ Գավառի ոստիկանները կբացահայտեն գողերին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր