211652_close_icon
views-count34976 դիտում article-date 11:15 20-01-2015

Ճանապարհային ոստիկանությունը «բոթ» է ուղարկելու հայտնի գործարար, ԱԺ պատգամավորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կան Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, ովքեր, երբ ձեռք են բերում պատգամավորի մանդատ, իրենց համարում են օրենքի առաջ անպարտելի ու, իրենց թանկարժեք ավտոմեքենաների վրա տեղադրելով Ազգային ժողովի հաշվեկշռում գրանցված համարանիշներ, աջ ու ձախ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները՝ մտածելով, թե ՃՈ աշխատակիցներն իրենց կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ակտ չեն գրի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 20-ին, Հակոբ Հակոբյան փողոցում՝ Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ, Toyota Land Cruiser մակնիշի 032 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել էր փողոցի մեջտեղում, ինչը խոչընդոտ էր ստեղծում հանդիպակաց տրանսպորտային միջոցների համար: Օրինախախտին երևի թե թվացել է, որ եթե ինքը պատգամավոր է, ապա պետք է արհամարհի օրենքը, մինչդեռ առաջինը հենց ինքը պետք է հարգի օրենքը, որպեսզի շարքային քաղաքացին հավատա, որ մեր ազգընտիրներն օրինապաշտ են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Տաշիրի Կարեն»: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը նրա կատարած կոպիտ խախտման համար օպերատիվորեն մի «բոթ կուղարկի» նրան, ինչից հետո պատգամավորը կհասկանա, որ ինքը «վերին արտի ցորենը» չէ և շարքային մահկանացուներիս նման հավասար է օրենքի առաջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր