211652_close_icon

Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան

views-count2714 դիտում article-date 10:54 09-04-2014
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր առավոտյան պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նրան օդանավակայանում դիմավորել են Իրանի Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, Ադրբեջան-Իրան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայազին, Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմփուրը, Իրանում Ադրբեջանի դեսպան Մոհսուն Փաքայինը: Ալիևը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեիի հետ: Ակնկալվում է փաստաթղթերի ստորագրում և երկու երկրների միջև համատեղ հայտարարություն:

Նմանատիպ նյութեր