211652_close_icon
views-count8352 դիտում article-date 08:18 20-01-2015

ՀՀ քննչական մարմինները բավարար նյութեր ունեն՝ մի քանի հիմնական հարցերին պատասխանելու համար. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ չնայած Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վ.Պերմյակովի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելը էականը խոչընդոտներ է ստեղծում նախաքննության համար, հայաստանյան քննչական մարմինները ունեն բավարար նյութեր մի քանի առանցքային հարցերի պատասխանելու համար: Հիմնական հարցերից մեկը հետևյալն է. արդյո՞ք Պերմյակովը միայնակ է գործել, այսինքն մենա՞կ է սպանել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին: Հայաստանի իրավապահ մարմինները դեպքի վայրում հայտնաբերել և առգրավվել են սպանության ենթադրյալ գործիքը՝ Կալաշնիկովի ավտոմատը, որն ըստ ամենայնի պատկանում է Պերմյակովին: Դատաձգաբանական փորձաքննությունը կարող է պատասխանել մի շատ կարևոր հարցի. Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամները սպանվել են այդ նո՞ւյն ավտոմատից, թե ոչ: Եթե այո, դա կդառնա ևս մեկ հիմնավորում այն բանի, որ մարդասպանը միայնակ է գործել, եթե ոչ սա արդեն 180 աստիճանով կփոխի քննության տրամաբանությունը և կնշանակի, որ Պերմյակովի հետ եղել են այլ մարդիկ նույնպես: Նախօրեին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այլոց շարքում նշանակվել է դատաձգաբանական համալիր փորձաքննություն: Սա նշանակում է, որ առաջիկայում մենք կունենանք այդ շատ կարևոր հարցի պատասխանը, բոլորը սպանվել են նո՞ւյն զենքից, թե տարբեր: Ասվում է նաև, որ նախաքննության մարմինը բջջային օպերատորներից պահանջել է Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային և մուտքային զանգերը, որովհետև տվյալներ կան, որ հանցագործությունից հետո Պերմյակովը կարող է օգտագործած լինել նրանց հեռախոսները: Ուսումնասիրվում են նաև Ավետիսյանների տան մերձակա փողոցներում տեսանկարահանող սարքերի առկայությունը և այլն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր