1576 դիտում
18:40 24-02-2016
Դեռ քանի՞ տարի է պետք կառավարությանը` «Մարտի 1»-ի մասին ՄԱԿ-ի ու ՄԻԵԴ-ի հարցերին պատասխանելու համար. Ա. Մանուկյանի հարցը
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին գործադիրին հարց ուղղեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ ՄԱԿ-ը Հայաստանից, արդեն որերորդ անգամ, ընդամենը 2 հարցի պատասխան է ուզում: Մասնավորապես. ինչ փոխհատուցում է տրվել զոհերի իրավահաջորդներին և ինչ պատիժ է տրվել հանցագործներին`
Արամ Մանուկյանը կառավարությունից հետաքրքրվեց` ինչու չեն պատասխանում միջազգային կառույցներին:
«Ինչու, չեք, հարգելի կառավարություն, պատասխանում էդ 2 հարցին. ինչ կոմպենսացիա է արվել զոհերի իրավահաջորդների համար և ինչ պատիժ է տրվել հանցագործների համար».-հարցրեց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների դիմում բողոքը ՄԻԵԴ-ում մտել է կոմունիկացիաների փուլ, ինչի համար նրանք գրավոր հարցմամբ դիմել են Հայաստանին, սակայն ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հերթական անգամ ՄԻԵԴ-ից ժամկետ է խնդրել այդ հարցերին պատասխանելու համար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ի պատասխան ասաց, որ այդ հարցը Արամ Մանուկյանն ամեն անգամ հնչեցնում է, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ դահլիճում չէ, մինչդեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հենց Նալբանդանին է հանձնարարել պատասխանել հարցերին: Ուստիև, խնդրեց հարցը հնչեցնել, երբ դահլիճում ներկա լինի ՀՀ արտգործնախարարը:
Նմանատիպ նյութեր
8463 դիտում
08:18 20-01-2015
ՀՀ քննչական մարմինները բավարար նյութեր ունեն՝ մի քանի հիմնական հարցերին պատասխանելու համար. ՀԺ
1974 դիտում
22:52 15-12-2022
ՄԻԵԴ-ը Սդրբեջանին մինչև երկուշաբթի ժամանակ է տվել՝ Հայաստանի ներկայացրած պահանջին պատասխանելու համար. Արմենպրես
Այս բաժնից
1834 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան