Զինեդին Զիդան. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Մեսի՞ն, թե` Կրիշտիանո՞ւն: Կրիշտիանուն աշխարհի լավագույն խաղացողն է: Նրա մասին շատ բան են գրում, բայց նա բարի սիրտ ունի, նա լավ մարդ է:
Մեսին նրա մրցակիցն է, իսկ մրցակցությունը ֆուտբոլի համար օգտակար է: Հենց դա են մարդիկ ցանկանում տեսնել ֆուտբոլում:
Ես անհավանական թիմ ունեմ, ուրախ եմ, որ այն ինձ բաժին ընկավ: Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում և դա` «Ռեալի» նպատակն է», ասել է Զիդանը: