211652_close_icon
views-count1152 դիտում article-date 20:38 19-01-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 16-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 27-ը: Բացահայտվել է գողության` 10, յուրացման, ապօրինի ծառահատման և որսագողության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է յուրացման 1 և գողության 2 դեպք: Անցած երեք օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր