211652_close_icon
views-count1757 դիտում article-date 18:22 19-01-2015

Դանակահարություններ վիճաբանության ժամանակ

Հունվարի 17-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Հարություն Հ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, Շաքե գյուղում, տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1954 թ. ծնված Օլեգ Ս.-ն խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան: Օլեգ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին: Դանակն առգրավված է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: *** Հունվարի 18-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Արայիկ Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, 1955 թ. ծնված Կարապետ Գ.-ն դանակով հարվածել է իր կրծքավանդակի շրջանին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կարապետ Գ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր