211652_close_icon
views-count1218 դիտում article-date 10:24 01-02-2014

Իրանի և «Վեցյակի» հաջորդ հանդիպումը նշանակվել է փետրվարի 18-ին՝ Վիեննայում

Իրանական միջուկային հարցով Իրանի և միջազգային «վեցյակի» հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 18-ին՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մաննը: Մաննը նշել է, որ հանդիպումն անցկացվելու է քաղաքական տնօրենների մակարդակով:

Նմանատիպ նյութեր