211652_close_icon
views-count1247 դիտում article-date 14:00 08-12-2014

Իրանի և «վեցյակի» միջև բանակցային նոր փուլը կկայանա դեկտեմբերի 20-ին. Ռյաբկով

Իրանի և «վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի 20-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: «Մինչև տարվա վերջը այն անպայման կկայանա և կկայանա Վիեննայում: Ես կարծում եմ, որ այն տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, քանի որ դևրանից հետո Արևմուտքի համար Սուրբծննդյան տոների հետ կապված արդեն ուշ կլինի: Առաջիկա օրերին այդ հարցը կլուծվի»,-նշել է նա: Նա հավելել է, որ Քեթրին Էշթոնի մասմնակցությունը որպես խորհրդական այդ բանակցություններում հաստատված է և այն, որ Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկլավար Ֆեդերիկա Մոգերինին ևս մասնակցելու է բանակցություններին, խոսում է իրանական միջուկային հարցում ԵՄ-ի վճռականության մասին:

Նմանատիպ նյութեր