211652_close_icon
views-count25783 դիտում article-date 23:34 18-01-2015

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. պաշտոնանկ է եղել Մարաշի բաժանմունքի պետը

Երեկ՝ հունվարի 17-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Այդինյանը ազատվել է ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզույթան բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Ֆրանկյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, նշանակվել է ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր