Մեսսին «Բարսելոնա»-ի նման երկրորդ ակումբ չի գտնի իր համար. Ռումենիգգե
«Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն կարծիք է հայտնել, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մինչև իր կարիերայի ավարտը հանդես կգա կատալոնյան ակումբում:
«Կարծում եմ, որ նա ընդմիշտ կմնա «Բարսելոնա»-ում: Եթե լինեի Լիոնելի հայրը, ապա նրան միշտ խորհուրդ կտայի մնալ «Բարսելոնա»-ում, քանի որ Բարսելոնա քաղաքում բոլորը պաշտում են նրան: Այդ քաղաքը Մեսսիին հարուստ և մեծագույն սարքեց: Մեսսին իր համար այնդպիսի երկրորդ ակումբ չի գտնի իր համար»,- նշել է Ռումենիգգեն:
Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, որ Մեսսին մոտ ապագայում կարող է այլ ակումբում շարունակել իր մրցելույթները: