«Բարսելոնա»-ն իդեալական ակումբ է Նեյմարի համար. Ինյեստա
«բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան գնահատել է իր թիմակից Նեյմարի խաղը:
«Ես կասկած չունեմ Նեյմարի տաղանդի վերաբերյալ: Տաղանդը բացահայտելու համար «Բարսելոնա»-ն իդեալական ակումբ է: Հուսով եմ, որ նա կշարունակի բացահայտել իր տաղանդը, քանի որ դա շատ կարևոր է մեր թիմի համար»,-ասել է 30-ամյա կիսապաշտպանը: