211652_close_icon
views-count7576 դիտում article-date 19:42 18-01-2015

Օշականցի 26-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է Դատախազության շենքի պատին. բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 26-ամյա Լեոնիդ Ավագյանը իր վարած Opel մակնիշի 34 ZD 191 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոուց և բախվել Գլխավոր դատախազության Արագածոտնի մարզային դատախազության շենքի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր