211652_close_icon
views-count6093 դիտում article-date 13:51 18-01-2015

Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին բախվել են «Գազել»-ն ու Mercedes-ը. դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ` հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Արման Խաչատրյանի վարած «Գազել» մակնիշի 3442 Լ համարանիշի եւ 39-ամյա Դանիել Գեւորգյանի վարած Mercedes մակնիշի 34 AC 350 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւորներ՝ 11-ամյա Զավեն Գեւորգյանը եւ 14-ամյա Մարիետա Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները վարորդ Դ. Գեւորգյանի երեխաներն են: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր