Քադիրովը՝ Չեչնիայում անցկացվելիք 1 միլիոնանոց բողոքի ցույցի մասին
                        Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ բողոքի ցույցին մոտ մեկ միլիոն մարդ կմասնակցի: 
«Սկզբում կարծում էինք, որ ցուցարարները մոտ 500 հազարը կլինեն, բայց վերջին տվյալներով՝ մոտ մեկ միլիոնանոց հավաք է նախատեսվում»,-Instagram-ի իր էջում գրել է Քադիրովը: 
Charlie Hebdo շաբաթաթերթի վերջին համարում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Չեչնիայում, այլեւ Աֆրիկայի եւ Արաբական աշխարհի մի շարք երկրներում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

