Ռամզան Քադիրովը հայտնել է Գրոզնիի ահաբեկչությունը կազմակերպողի ազգանունը
Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է այն մարդու ազգանունը, որը կասկածվում է Գրոզնիում ահաբեկչություն կազմակերպելու մեջ:
Սոցցանցի իր եջերից մեկում Քադիրովը գրել է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է իմանալ այն մարդու ազգանունը, որն ահաբեկիչներին գումար է փոխանցել: Դա ոմն Կալյապինն է:
Հիշեցնենք, որ Գրոզնիում դեկտեմբերի 4-ին ահաբեկիչների գործողությունների հետեւանքով մահացել էր 14 ոստիկան: