Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը հաղթանակներ տարան. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը իրենց հանդիպումները ավարտեցին հաղթանակներով: Մանկունիանցիները սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեցին «Նյուքասլ»-ին, իսկ ահա մերսիսայդցիները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասան առաջնության նորեկ «Բյորնլի»-ի նկատմամբ:
18 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 35 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Լիվերպուլ»-ը 25 միավորով 9-րդ տեղում է:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝3:1
Գոլեր՝ Ռունի 23՛, 36՛, վան Պերսի 53՛ - Սիսսիե 87՛ (11մ)
«Բյորնլի» - «Լիվերպուլ»՝0:1
Գոլ՝ Սթեռլինգ 62՛