Ստավրոպոլում դպրոցականը ուրիշի մեքենան հանձնել է որպես մետաղական թափոն
                        Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում մի քաղաքացի ոստիկաններին է դիմել և հայտնել է, որ իր տան մոտ կանգնած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան անհետացել է: Ոստիկանները պարզել են, որ մեքենան գողացել է 9-րդ դասարանի մի աշակերտ, ով գողության համար օգտագործել է ավտոքարշակ, իսկ ներկայումս ավտոքարշակ վարձելն այնքան էլ դժվար չէ: 
Գողացված մեքենան դպրոցականը հանձնել է մետաղական թափոնի ընդունման կետ, ուր ոչ մի հարց չեն տվել մեքենայի վերաբերյալ: 
Մեքենայի տերը կրել է 20 հազար ռուբլու վնաս: Դպրոցականը ձերբակալվել է և ամեն ինչը խոստովանել: 
Հարուցվել է քրեական գործ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

