«Ռեալ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ին առաջարկել է ձեռք բերել Սամի Խեդիրային
Մադրիդի «Ռեալ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ին առաջարկել է ձեռք բերել կիսապաշտպան Սամի Խեդիրային, հայտնում է Goal.com –ը` հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:
«Արքայական ակումբը» որոշել է բաժանվել Գերմանիայի հավաքականի խաղացողից, քանի որ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու համար նոր ֆինանսական միջոցներ է փնտրում: