211652_close_icon
views-count907 դիտում article-date 21:01 07-10-2014

«Միլան»-ը միացել է Խեդիրային ձեռք բերելու համար պայքարին

«Միլան»-ը որոշել է պայքարել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրային ձեռք բերելու համար, հայտնում է Goal.com-ը: Գերմանացի խաղացողի պայմանագիրը իսպանական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Սպասվում է, որ ֆուտբոլիստը «Արքայական ակումբից» կհեռանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակահատավածում, քանի որ նա ամռանը «Ռեալ»-ից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով: Խեդիրայն իրենց կազմերում ցանկանում են տեսնել նաև Լոնդոնի «Արսենալ»-ը . «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Նմանատիպ նյութեր