211652_close_icon
views-count991 դիտում article-date 23:34 26-05-2014

Լոնդոնյան ակումբները կպայքարեն Սամի Խեդիրային ձեռք բերելու համար

Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի խեդիրան իր կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն և «Արսենալ»-ը: Առաջիկայում լոնդոնյան ակումբները պաշտոնական առաջարկ կանեն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: «Չելսի»-ում Խեդիրային ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով խաղացողի հնարավորությունների քաջ ծանոթ է Մադրիդի «Ռեալ»-ում համատեղ աշխատանքի տարիներից: Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Խեդիրան «Ռեալ»-ի կազմում անցկացրած 13 խաղում խփել է 1 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր