211652_close_icon

Երևանում տեղի ունեցած ավտովթարի՝ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների վարորդներից մեկին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14519 դիտում article-date 13:20 17-01-2015
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ հունվարի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել BMW-ի վարորդ, 34-ամյա Վարդգես Վարդանյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/11/39371/]հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը[/url], հունվարի 11-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի, Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Հայկազ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 01 PD 077 համարանիշի, Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ` 38-ամյա Հակոբ Մանուկյանի վարած Range Rover մակնիշի 77 CT 777 համարանիշի և Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ՝ 20-ամյա Արարատ Մանուչարյանի վարած Mercedes մակնիշի 17 AR 771 համարանիշի ավտոմեքենաները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր