Օբաման խոստացել է արգելափակել Իրանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը
Իրանի հետ պայմանավորվածություններում ձեռք բերված առաջընթացը կարող է դառնալ ելք՝ ձգձվող իրավիճակից, իսկ նոր պատժամիջոցների կիրառումը նոր խնդիրներ կբերի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ տված համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է Ria Novosti-ն:
Դրա հետ կապված՝ Օբաման խոստացել է վետո դնել Կոնգրեսի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի վրա:
«Ես վետո կդնեմ իմ սեղանին հայտնվող այդ օրինագծի վրա և այդ մասին արդեն իրազեկել եմ կոնգրեսականներին»,-ընդգել է ԱՄՆ-ի նախագահը: