211652_close_icon

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

views-count511 դիտում article-date 15:31 05-07-2025
Սլովակիան դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ Եվրամիության 18-րդ պատժամիջոցային փաթեթի ընդունումը։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարությանը։

Հուլիսի 4-ին Բրյուսելում կայացած նիստի ընթացքում Սլովակիայի ներկայացուցիչները կրկին անհամաձայնություն են հայտնել պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները:

Սլովակիայի կառավարությունն ակնկալում է հստակ երաշխիքներ՝ կապված RePowerEU ծրագրի հետ, որը նախատեսում է Եվրամիության ամբողջական հրաժարումը ռուսական գազից մինչև 2028 թվականը։

Բրատիսլավայում վստահ են, որ առանց այդպիսի երաշխիքների ծրագիրը կարող է խորը բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։

«Սլովակիայի Հանրապետությունն ուրբաթ օրը՝ հուլիսի 4-ին, Եվրամիությանն առընթեր անդամ պետությունների դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը»,-ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր