Սամիր Նասրին վնասվածք է ստացել
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթի»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին մկանային վնասվածքի հետևանքով շարքից դուրս է մնացել մեկ ամսով:
Այդպիսով, 27-ամյա խաղացողը չի մասնակցի Պրեմիեր լիգայի առաջիկա տուրում Լոնդոնի «Արսենալ»-ի հետ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 18-ին: