211652_close_icon
views-count1789 դիտում article-date 16:52 27-11-2015

Սամիր Նասրին նույնպես մասնակից է եղել Վալբուենայի շանտաժի գործին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին նույնպես առնչվում է «Լիոնի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մատյո Վալբուենայի շանտաժի գործին: Ինչպես հայտնում է Le Monde-ը, մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցների հիման վրա, որոնց բովանդակությունը հաստատել են գործով անցնող մի քանի վկա, պարզվել է, որ Նասրին տեղյակ է եղել Վալբուենայի դեմ շանտաժի պատմությանը: Ինքը՝ Նասրին, հրաժարվել է մեկնաբանել իր մասնակցությունն այս գործում: Նշենք, որ այս գործով անցնում է նաև «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը միջնորդի դեր է կատարել շանտաժիստների և Վալբուենայի միջև:

Նմանատիպ նյութեր