Բալոտելլին չի հեռանա «Լիվերպուլ»-ից
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ հոգնել է այն բոլոր խոսակցություններից, որոնք շրջապատում են թիմի հարձակվող Մարիո Բալոտելլիին: Անգլիացի մասնագետի խոսքերով, իտալացին չի հեռանա մերսիսայդյան թիմից:
«Բալոտելլին լավ տղա է: Նա չի խփում այնքան գոլեր, որքան մենք ենք ցանկանում, սակայն ակումբը պատրաստ է օգնել նրան լուծելու իր խնդիրները: Նա հունվարին չի հեռանա «Լիվերպուլ»-ից»,- ասել է Ռոջերսը: