Բալոտելլին չի հեռանա «Լիվերպուլ»-ից
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերքել է այն տեղեկությունը, ըստ որի թիմի հարձակվող Մարիո բալոտելլին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվելու է «Ինտեր»:
«Բալոտելիի հեռանալու մասին ես նույնիսկ չեմ էլ մտածել: Հաշվի առնելով մրցաշրջանի ընթացքում կայանալիք բազմաթիվ հանդիպումները, մեզ համար չափազանց կարևոր է պահպանել թիմի կազմը»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է Daily Express-ը: