ԷտոՕ-ն ընտրել է «Սամպդորիա»-ն. գործակալ
«Էվերտոն»-ի հարձակվող Սամուել Էտո’Օ-ի գործակալը հայտնել է, որ կամերունացին որոշել է տեղափոխվել «Սամպդորիա»:
«Էտո'Օ-ն ընրտել է «Սամպդորիա»-ն: Մենք նաև առաջարկ էինք ստացել «Սանտոս»-ից, ընդ որում ֆինանսական տեսանկյունից բավականին շահավետ պայմաններով, սակայն Սամուելին այդ տարբերակը չհետաքրքրեց: Նրա ընտանիքը ապրում է Միլանում, և ցանկանում է իր կարիերան ավարտել Գենուայի նման ջերմ քաղաքում: Էտո'Օ-ն հանճարեղ պրոֆեսիոնալ է, և բոլոր թիմերում, որտեղ Սամուելը հանդես է եկել, ցուցադրել է հիանալի ֆուտբոլ»,- ասել է գործակալը: