Պաշտոնական. հույն կիսապաշտպան Յոանիդիսը հանդես կգա «Բորուսիա»-ում
Դորտմունդի «Բորուսիա»-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է Հունաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նիկոլաոս Յոանիդիսի հետ պայմանագիր կնքելու մասին:
Գերմանական ակումբը երկու տարով վարձակալել է «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստին: Նշենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Յոանիդիսը «Բորուսիա»-ի երկրորդ նորեկն է: Մինչ այդ Գերմանիայի փոխչեմպիոնի կազմը համալրել էր ավստրիական «Ռեդ Բուլ»-ի կիսապաշտպան Կևին Կամպլը: