19972 դիտում
11:44 16-01-2015
Ոստիկանների «զախվատ» օպերացիայի արդյունքում Երևանի կենտրոնում վնասազերծվեց հետախուզվողը
Երեկ՝ հունվարի 15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցների հետ Երևան քաղաքի Տերյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ դատարանը որոշում է կայացրել և ընտրել խափանման միջոց կալանքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանի նկատմանբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:
Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներն ու ՃՈ ծառայողները նրան հայտնաբերել են «զախվատ»-ով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչի կողմից:
Նմանատիպ նյութեր
3981 դիտում
08:55 18-04-2021
Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայանը հայկական կողմի համար ողբերգական ելքով օպերացիայի մասին