6376 դիտում
17:13 10-01-2025
Քրեական ոստիկանների կողմից երեկ «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղային «զախվատ» անելու մասին տղան նախօրոք իմացել է ոստիկանությունում հայտնի «Լիմուզին»-ից. քրեական ոստիկաններն ավելի օպերատիվ գտնվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 9-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինների կողմից իրականացված հատուկ օպերացիայի՝ «զախվատ»-ի մասին:
Տեղեկացրել էին, որ քրեական ոստիկանները բերման էին ենթարկել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի որդուն ու ևս մի քանի հոգու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ կեսգիշերն անց նշված անձինք քրեական ոստիկանությունից ազատ են արձակվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները ստացել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ բերման ենթարկվածներից Արտակ Գևորգյանը տեղեկացված է եղել, որ իրեն պետք է «զախվատ» անեն, սակայն նա չի հասցրել փոխել ավտոմեքենան և քրեական գլխավոր վարչության ծառայողները նրան ու նրա հետ եղած անձանց ասֆալտին են փռել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ նրան այդ մասին տեղեկությունը հայտնլել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանը, ով իր շրջապատում ու ոստիկանության համակարգում ավելի շատ հայտնի է «Լիմուզին» մականվամբ:
Ի դեպ, իրավապահ համակարգում նաև օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ամիսներ առաջ Հայաստանում աղմկահարույց քրեական գործի շրջանակում ոստիկանների կողմից որոնվող քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից կարողացել է առանց խոչընդոտի մեկնել Հայաստանից՝ նաև Ս. Մանուկյանի շնորհիվ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում հատուկ օպերացիա էին իրականացրել։
Այդ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանություն էին տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդին և ևս մի քանի հոգի։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+