211652_close_icon

Իշխող կուսակցությունը Գյումրիի հարցով հայտարարություն է անելու. ՀԺ

views-count2155 դիտում article-date 09:12 16-01-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ուշ երեկոյան հայտնել է, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է Գյումրիի հարցը և համապատասխան հայտարարություն է սպասվում։ Նա ասել է, որ ամեն բան արվում է, աշխատված է այդ ուղղությամբ, դատավարությունը պետք է լինի մեզ մոտ։ Ամեն ինչ իրավական դաշտում է: Չկա մի իշխանավոր, մի քաղաքացի, որ դա չցանկանա։ Նա նաև նշել է, որ կլինի համապատասխան հայտարարություն։ Դատախազն արդեն հայտարարություն արել է, բայց վերջնական հայտարարությունը դատախազի կողմից կլինի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր