Թուրքիայի իշխող կուսակցությունը հետաձգել է մի շարք նախընտրական քարոզարշավներ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հետաձգել է երկրում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում նախապես հայտարարած իր մի շարք նախընտրական քարոզարշավները:
Հետաձգման պատճառն առայժմ հայտնի չէ: Կուսակցությունը նույնպես դրա հետ կապված հայտարարություն չի արել:
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն մարտի 30-ին: Սպասվում է, որ հիմնական մրցակցությունը ծավալվելու է Էրդողանի կուսակցության և ընդդիմադիր «Ազգային հանրապետական կուսակցության» միջև: