778 դիտում
20:00 15-01-2015
Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում՝ Շվեդիայում
Հունվարի 14-ին Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության կրթամշակութային հաստատությունը՝ Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնը կամզակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար-քննարկում։
Հասարակական հետաքրքրություն առաջացրած և մասնակիցների մեծ թիվ գրանցած սեմինարի բանախոսներն էին Ստամբուլում Շվեդիայի նախկին գլխավոր հյուպատոս Ինգմար Կարլսոնը, նրա դուստրը՝ Լունդի համալսարանի մարդու իրավունքների գծով գիտաշխատող Անդրեա Կարլսոնը, և ԵԽ մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համմարբերգը։
Բանախոսներն անդրադարձան Հայոց ցեղասպանության պատմությանը, ներկայումս Թուրքիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև հարցի իրավական կողմին։
Մասնավորապես Ինգմար Կարլսոնը ներկայացրեց Ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակը՝ խոսելով դրա պատճառների մասին։ Անդրեա Կարլսոնն իր հերթին անդրադարձավ ներկայումս Թուրքիայի կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը և դրա արդյունքում հասարակությունում տեղեկատվության պակասին՝ նշելով, որ, այնուամենայնիվ, Թուրքիայի գիտական և հասարակական շրջանակներում աստիճանաբար ավելանում է Հայոց ցեղասպանության փաստն ընդունող անձանց թիվը։
Թոմաս Համմարբերգն իր խոսքում անդրադարձավ Ցեղասպանության իրավական կողմին` բացատրելով, թե ինչպես կարող է 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ունենալ հետադարձ ուժ։ Վերջին երկու բանախոսներն առանձնահատուկ կերպով նշեցին նաև Ցեղասպանության հետևանքների համար փոխհատուցման անխուսափելիությունը։
Նմանատիպ նյութեր
776 դիտում
15:52 29-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Շվեդիայում
2349 դիտում
16:24 23-08-2016
Շվեդիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին խաչքարն է բացվել
1443 դիտում
12:56 25-01-2014
Այս տարի Հայոց ցեղասպանությանը նվիրված երկու վավերագրական ֆիլմ կնկարահանվի
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում