Ռոնալդոն մտադիր է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն, ով վերջերս դարձավ «Ֆորտ-Լոդերդեյլ Սթրայքերս» ակումբի սեփականատերը, հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան:
«Ես շատ սիրում ֆուտբոլ խաղալ, քանի որ այն իմ կյանքն է: Ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո ես դադարեցի խաղալ, քանի որ առողջական խնդիրներ ունեի: Ես բազմաթիվ վնասվախքներ ստացա, ինչը ինձ շատ խանգարեց: Ֆուտբոլ խաղալու համար պետք է միշտ լավ առողջական վիճակում գտնվես: Սա ինձ համար նոր մարտահրավեր է, և ես համոզված եմ, որ կկարողանամ օգուտ բերել թիմին և լիգային: Քրտնաջան կաշխատեմ, և եթե անհրաժեշտ լինեմ թիմին, ապա ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է Ռոնալդոն: