9380 դիտում
11:17 15-01-2015
Գևորգ Կոստանյանը՝ Պրեմյակովի նկատմամբ ՀՀ իրավազորության մասին
Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ այն հանցագործությունները, որոնք կատարվել են ՀՀ տարածքում ռազմաբազայի ծառայողի կողմից, իրականացվում է ՀՀ օրենքներով, ինչպես նաև նույն պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ այդ 4-րդ կետի դրույթները կիրառելի չեն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են ռազմաբազայի տարածքում: Այս մասին այսօր Գյումրիի դատախազությունում լրագրողներին տված մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Խոսելով այն մասին, թե Հայաստանը արդյո՞ք ունի իրավազորություն՝ գործի քննության հետ կապված, քանի որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, Գ. Կոստանյանն ասաց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով և որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել:
«Այս դեպքում գործում է ՀՀ իրավազորությունը»,-նշեց գլխավոր դատախազը և ավելացրեց, որ ՀՀ օրենսդրությունը բաղկացած է նաև միջազգային պայմանագրերից, հետևաբար չի կարելի խոսել և: չի կարելի վերցնել մի դրույթ և այն դիտարկել՝ որպես բացարձակ ճշմարտություն:
Նմանատիպ նյութեր
592 դիտում
14:05 23-01-2023
Գրանցված պատգամավորների թիվն ԱԺ խորհրդի նիստի իրավազորության համար բավարար չի եղել
Այս բաժնից
1039 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
664 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
652 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար