211652_close_icon
views-count1214 դիտում article-date 09:57 15-01-2015

ՀՅԴ-ի ժողովում սենսացիա չի սպասվում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ դաշնակցական շրջանակները պնդում են, որ հունվարի 16-ին մեկնարկելիք իրենց Ընդհանուր ժողովում որևէ սենսացիոն բան չի սպասվում։ Մամուլում խոսակցություններ կային, որ հնարավոր է ՀՅԴ ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ տեղի ունենան և Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի փոխարեն ընտրվի ամերիկահայ Վիգեն Հովսեփյանը։ Նման հավանականությունը, սակայն, երեկվա դրությամբ գրեթե բացառվում էր։ Թե որտեղ է տեղի ունենալու ժողովը, գաղտնի է պահվում։ Մեր տեղեկություններով՝ Ընդհանուր ժողովին նախորդած ՀՅԴ ԳՄ ժողովը տեղի է ունեցել Ծաղկաձորի Գրողների միության ստեղծագործական տանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր