Սենսացիա. «Բավարիա»-ն խոշոր հաշվով զիջեց «Զալցբուրգ»-ին. տեսանյութ
Աշխարհի լավագույն ակումբ Մյունխենի «Բավարիա»-ն ընկերական խաղում անսպասելիորեն 0:3 հաշվով զիջեց ավստրիական «Զալցբուրգ»-ին: Առաջին խաղակեսից հետո ավստրիական ակումբը շոկային իրավիճակի մեջ գցեց մյունխենցիներն` երեք գնդակ ուղարկելով Նոյերի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում տանտերերը 4-րդ անգամ կարող էին գրավել «Բավարիա»-ի դարպասը, սակայն Նոյերը հետ մղեց 11 մետրանոց հարվածը և փրկեց իր թիմին ավելի խոշոր հաշվով պարտությունից: