3083 դիտում
09:21 15-01-2015
Հնարավոր է՝ ՌԴ–ն առաջարկի Հրաչյա Հարությունյանի և Պերմյակովի «փոխանակում» անել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ հավաստի տեղեկությոնների, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով ՌԴ Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից հետո դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման, ՀՀ տեղափոխելու հարցը ռուսական կողմը «սառեցրել» է։
Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ինչպես նաև Հարությունյանի կինը դիմել էին, որպեսզի Հարությունյանը տեղափոխվի ՀՀ և իր հետագա պատիժը կրի այստեղ: Ռուսական կողմը, սակայն, չի շտապում ընթացք տալ հարցին, և ինչպես երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել է իշխանության ներկայացուցիչներից մեկը, սույն հարցում «տոռմուզ» վիճակ է: 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարից հետո (Հարությունյանի մեքենայի արգելակները չէին աշխատել), հայ վարորդը մոսկովյան դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Իշխանական շրջանակներում չեն բացառում, որ ՌԴ–ն առաջարկի Հարությունյանի և Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովի «փոխանակում» անել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1145 դիտում
18:16 01-09-2022
Նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չէ․ ՄԻՊ-ը՝ մահապատժի հիմքեր ստեղծելու՝ գլխավոր դատախազի առաջարկի մասին
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1048 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում